Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելել է երկիր այցելող զբոսաշրջիկներին ԵՄ-ից միս և կաթնամթերք բերել։ Սահմանափակումը մտցվել է եվրոպական երկրներում դաբաղով վարակման դեպքերի թվի աճի պատճառով, հայտնում է The Guardian-ը։

Պարբերականի տվյալներով, ապրիլի 12-ից ուժի մեջ է մտել անձնական օգտագործման համար խոշոր եղջերավոր անասունների, ոչխարի, այծի և խոզի մսի և կաթնամթերքի ներմուծման արգելքը։ «Նույնիսկ նրանք, ովքեր կփորձեն սենդվիչներ անցկացնել այնպիսի կասկածելի մթերքներով, ինչպիսիք են պանիրն ու խոզապուխտը, կկանգնեցվեն մաքսակետում»,– նախազգուշացվում է հոդվածում։

Նշվում է, որ նրանք, ովքեր կփորձեն ցուցակում առկա մթերքներն անցկացնել, ստիպված կլինեն դրանք հանձնել սահմանին, որից հետո դրանք կոչնչացվեն։ Լուրջ խախտումների համար ճանապարհորդները կարող են տուգանվել՝ առավելագույնը 5000 ֆունտ ստեռլինգով:

Նոր կանոնները չեն տարածվում մանկական կաթի, բժշկական սննդի և շոկոլադի, հացի, տորթերի, թխվածքաբլիթների և մակարոնեղենի կազմում եղած որոշ մթերքների վրա։

Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսության նախարար Դանիել Ցայխների վկայությամբ, կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել՝ իր ֆերմերներին հիվանդության տարածումից պաշտպանելու համար։