Ռուսաստանի Դաշնությունում պետական դավաճանության համար դատապարտվածների թիվը գրեթե չորս անգամ ավելացել է: Ըստ ТАСС-ի թղթակցի՝ դրա մասին է վկայում ՌԴ Գերագույն դատարանին առընթեր դատական դեպարտամենտի դատական վիճակագրությունը։
2022 թվականին այդ հոդվածով դատապարտվել է 16, 2023 թվականին՝ 39, իսկ անցյալ տարի՝ 145 անձ։
Պետական դավաճանության համար դատապարտվածների մեկ երրորդը 24 տարեկանից ցածր երիտասարդներ են (40-ը՝ 18-24 տարեկան, չորսը՝ 14-17 տարեկան)։
13 դատապարտյալ 50-59 տարեկան են, 6-ը՝ 60 տարեկանից բարձր։ Պետական դավաճանության համար դատապարտվածների թվում են 7 կին և 11 ուսանող, ինչպես նաև երեք պետական ծառայող։





























