Ուկրաինայի Նախարարների կաբինետը հրապարակել է Միացյալ Նահանգների հետ տնտեսական համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին հուշագիրը։  Փաստաթղթում նշվում է, որ ապրիլի 21-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ ֆինանսների նախարարի հետ՝ հանքանյութերի համաձայնագրի շրջանակում ներդրումային հիմնադրամի ստեղծման շուրջ տեխնիկական քննարկումները ավարտին հասցնելու համար, հայտնում է УНИАН-ը։

Ակնկալվում է, որ բանակցող թիմերը կզեկուցեն առաջընթացի մասին մինչև 2025 թվականի ապրիլի 26-ը՝ նպատակ ունենալով ավարտել քննարկումները մինչև այդ ամսաթիվը և շուտով համաձայնագիր ստորագրել։

Փաստաթղթում նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները հարգում է Ուկրաինայի պարտավորությունները, մասնավորապես՝ ԵՄ-ին երկրի անդամակցության առնչությամբ: