ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը « լավատեսորեն է տրամադրված, որ, ի վերջո, կկարողանան հաջողությամբ բանակցել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ», հաղորդում է CNN-ը։
«Ես ցանկանում եմ վարչապետին տեղեկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որոշ բանակցությունների և որոշ իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել նույնիսկ վերջին 24 ժամում, -ասել է Վենսը Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ երկկողմ հանդիպման ժամանակ: -Ըստ իս, մենք որոշ հետաքրքիր բաներ ունենք հաղորդելու որոշ բանակցությունների մասին, իհարկե, մասնավոր կարգով: Ես չեմ կանխավայելում դրանք, բայց մենք լավատես ենք և հուսով ենք՝ կարող ենք վերջ դնել այս պատերազմին, այս շատ դաժան պատերազմին»,-հավելել է նա:
Ընդսմին մի քանի ժամ առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել էր, որ Թրամփի վարչակազմը կարող է հրաժարվել Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու ջանքերից, եթե առաջիկա մի քանի օրվա ընթացքում իրոենց ջանքերն ապարդյուն անցնեն։





























