ԱՄՆ-ը դաշնակիցներին առաջարկներ է ներկայացրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղ համաձայնագրի վերաբերյալ, ներառյալ ռազմական գործողությունները դադարեցնելու եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցները երկարաժամկետ հրադադարի դեպքում թուլացնելու ծրագիր: Այս մասին գրել է Bloomberg-ը։

Այդ քայլը նախաձեռնվել է անգամ չնայած այն բանին, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ենթադրել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է «հեռանալ» խաղաղության իր ջանքերից, եթե արագ առաջընթաց չգրանցվի:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտնել է, որ «լավատեսորեն» է տրամադրված պատերազմի ավարտի հավանականության հարցում։