Մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ, ուրբաթ օրը ներկայացել են Ստամբուլի դատարան՝ մեղադրվելով քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո բռնկված հակակառավարական ցույցերի ընթացքում արգելված ցույցերին մասնակցելու և ոստիկանության հրահանգներին չհնազանդվելու համար: Այս մասին հայտնում է Euronews-ը։
Իմամօղլուն, որը համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը գալիք ընտրություններում, ձերբակալվել է մարտի 19-ին և օրեր անց բանտարկվել կոռուպցիայի մեղադրանքով։
Նրա ձերբակալությունը դիտարկվեց որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող և առաջացրեց համազգային բողոքի ցույցեր: Կառավարությունը պնդում է, որ Թուրքիայի դատական համակարգն անկախ է, և որ դատարանները գործում են ազատ։
Ընդհանուր առմամբ, 189 մեղադրյալներ, որոնց մեծ մասը համալսարանականներ, սկսեցին պաշտպանվել արգելված բողոքի ակցիաներին մասնակցելու և ոստիկանության՝ ցրվելու հրամաններին չկատարելու մեղադրանքով: Ոմանց մեղադրանք է առաջադրվել նաև զենք կրելու համար։
Մեղադրյալները 2000-ից ավելի մարդկանց թվում են, ովքեր ձերբակալվել են վերջին տասնամյակում երկրի ամենամեծ զանգվածային ցույցերին մասնակցելու համար:




























