Այսօր Հռոմում տեղի է ունեցել հանդիպում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի միջև՝ Օմանի արտգործնախարար Սաիդի միջնորդությամբ։ Այս մասին հայտնել է Օմանի արտգործնախարարությունը։

«Կողմերը պայմանավորվել են անցնել իրենց բանակցությունների հաջորդ փուլին՝ ուղղված արդար և տեւական համաձայնագրի կնքմանը, որը կապահովի Իրանի լիակատար ազատությունը միջուկային զենքից և պատժամիջոցներից, ինչպես նաև կպահպանի խաղաղ միջուկային էներգիան զարգացնելու նրա կարողությունը», - նշել է Օմանի ԱԳՆ-ն։