ՄԱԿ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը շաբաթ օրը Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումներն այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտարարել է, որ գիշերը հարվածներ է հասցրել սիրիական ռազմական օբյեկտներին, որը վերջին նման գործողությունն է, հաղորդել է AFP-ն:

«Ես վճռականորեն դատապարտում եմ Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության շարունակվող եւ աճող խախտումները, ներառյալ բազմաթիվ օդային հարվածները Դամասկոսին եւ այլ քաղաքներին», - գրել է Պեդերսենը X սոցիալական ցանցում:

«Ես կոչ եմ անում անհապաղ դադարեցնել այդ գրոհները, իսկ Իսրայելը պետք է դադարեցնի սիրիական քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկելը եւ հարգի միջազգային իրավունքն ու Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունը, տարածքային ամոբղջականությունը եւ անկախությունը»,- ավելացրել է նա։