1996 թվականից սկսած՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է օտարերկրյա պետություններում առեւանգված եւ Հայաստան ներկրված 499 ավտոտրանսպորտային միջոց, ինչպես եւ՝ Հայաստանում գողացված` միջազգային հետախուզման մեջ գտնվող 2 ավտոտրանսպորտային միջոց։

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոտրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում` Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 2009 թ. 10 ամիսների ընթացքում հայտնաբերվել է այլ երկրներում գողացված եւ Հայաստան ներմուծված 19 ավտոմեքենա։