Սոմալիի ծովահենները նախօրեին՝ նոյեմբերի 16-ին, Սեյշելյան կղզիների տնտեսական գոտում գրավել են հեղուկ քիմիկատներով բեռնանավը:

AFP-ի տվյալներով, «Մայր Թերեզա» գրավված նավի անձնակազմը բաղկացած է ԿԺԴՀ 28 քաղաքացիներից: Ներկայումս, չստուգված տվյալներով, նավը տեղափոխում են Սոմալիի նավահանգիստներից մեկը: Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնում է Associated press-ը, հարձակման թիրախ են դարձել երկու նավ: Ծովահենների երկրորդ թիրախը Ուկրաինային պատկանող նավ է եղել: Սակայն ուկրաիանցի ծովայիններին, Ադենի ծոցում հակածովահենային առաքելության ղեկավար Ջոն Հարբուրի խոսքերով, հաջողվել է հետ մղել ծովահեններին։ Ավելին, փոխհրաձգության ժամանակ վիրավորել երկու հանցագործների: Իր հերթին ծովահենների ներկայացուցիչը հերքել է տեղեկությունը եւ հայտարարել, թե Ուկրաինայի դրոշի տակ նավարկող նավը գտնվում է իրենց ձեռքում: