Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ուկրաինայում «առանց նախապայմանների» հրադադարի կոչ է արել։

«Այսօր տեղի է ունեցել Ցանկացողների կոալիցիայի նիստը։

 Մենք աջակցում ենք լիակատար անվերապահ հրադադարի առաջարկին 30 օրով։

Այն պետք է կատարվի առանց նախապայմանների, որպեսզի հող նախապատրաստվի կառուցողական, խաղաղ բանակցությունների համար։

Հիմա գնդակը Ռուսաստանի ձեռքում է։

Մենք պատրաստ ենք շարունակել ուժեղ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա եւ նոր կոշտ պատժամիջոցներ կիրառել հրադադարի խախտման դեպքում։

Մեր նպատակը պարզ է՝ Ուկրաինայի համար արդար եւ կայուն խաղաղություն, որը կենսական նշանակություն ունի մեր ողջ մայրցամաքի անվտանգության եւ կայունության համար»,- գրել է նա Х սոցցանցում։

Ավելի վաղ նմանատիպ ուղերձով հանդես էր եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

Հիշեցնենք, որ այսօր Կիեւ են այցելել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի ղեկավարները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ 30-օրյա հրադադարի դեպքում։