Կիեւում «Կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո բոլոր հինգ առաջնորդները՝ Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի, հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան սոցիալական ցանցում X-ում։

Ըստ Սիբիգայի, զրույցը եղել է «արդյունավետ» եւ «կենտրոնացած խաղաղության ջանքերի վրա»։

«Ուկրաինան եւ բոլոր դաշնակիցները պատրաստ են ամբողջական, անվերապահ հրադադարի ցամաքում, օդում եւ ծովում առնվազն 30 օրով՝ սկսած երկուշաբթի օրվանից։

Եթե ​​Ռուսաստանը համաձայնի, եւ ապահովվի արդյունավետ մոնիթորինգ, հրադադարի հաստատումը եւ վստահության ամրապնդման միջոցները կարող են ճանապարհ հարթել խաղաղ բանակցությունների համար»,- ավելացրել է նա։