Տարբեր դուրսպրծուկների եւ արկածախնդիրների թույլ չեմ տա վարկաբեկել «Հնչակյան» կուսակցության բարի համբավը, նոյեմբերի 17-ին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանի ՍԴՀԿ կուսակցության նախագահ Էռնետս Սողոմոնյանը՝ նախապես շնորհակալություն հայտնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի ցուցակով էլ նա հայտնվել է խորհրդարանում:

«Թույլ չեմ տա այդ անձանց խոսել „Հնչակյան“ կուսակցության անունից, եւ ցանկանում եմ նշել, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը 1998-2001թ. բուռն գործունեության թափոնն է»,- հայտարարել է Սողոմոնյանը:
Նշենք, որ այսօր Հայաստանում երկու Հնչակյան կուսակցություն է գործում, որոնցից մեկը գլխավորում է ինքը՝ Սողոմոնյանը, մյուսը՝ Լյուդմիլա Սարգսյանը: