Հայաստանում վերջին տարիներին կյանքի տարբեր բնագավառներում օտարերկրացիների ներկայությունը սրընթաց կերպով աճում է։ Սպասարկման ոլորտում՝ սանիտարական ծառայություններից, սուրհանդակային առաքումներից մինչև մատուցող աշխատող օտարերկրացիների, հիմնականում՝ հնդիկների թիվն օրեցեօր ավելանում է։ Իբրև կանոն, հեռավոր երկրներից եկած ժամանակավոր  աշխատողները հայերենին կամ ռուսերենին, իսկ որոշ չափով՝ անգլերեն չեն տիրապետում։

Տաքսի ծառայություններում ևս վերոնշյալ միտումները չեն շրջանցել։ Ֆորմալ առումով օրենքն օտարերկրացիներին ուղևորափոխադրման ծառայություններ մատուցելը չի արգելում։ Ըստ 2005 թվականին ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են ազգային և միջազգային վարորդական վկայականներ, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին։

Մասնավորապես, 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի կոնվենցիային միացած երկրների քաղաքացիները կարող են վարել տրանսպորտային միջոց, եթե ունեն ազգային վարորդական իրավունք։ Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունք ստանալու համար դիվանագիտական ​​ներկայացուցչությունը դիմում է ՀՀ ԱԳՆ-ին ուղղված գրությամբ։

Տեսականորեն, օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են քննություններ հանձնել և վարորդական իրավունք ստանալ։ Ըստ վերոնշյալ օրենքի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի համար արտոնագիր տրվում է.

ա) «А» կատեգորիայի՝ 16 տարեկանը լրացած անձանց

բ) «B» և «C» կատեգորիաների՝ 18 տարեկան լրացած անձանց և այլն։

Այսինքն՝ օրենքը վերաբերում է «անձանց», այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ քննության հարցերը հասանելի են հինգ լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն։

Ըստ առցանց խոշոր տաքսի ծառայությունների գովազդների՝ վարորդը պետք է համապատասխանի մի քանի պահանջների՝ գրանցվի որպես անհատ ձեռնարկատեր, լինի 21 տարեկանից բարձր, ունենա առնվազն 3 տարվա վարորդական փորձ և ունենա Ռուսաստանում կամ ԱՊՀ երկրներում տրված վարորդական իրավունք։

Իհարկե, եթե փողոցում տաքսի եք կանգնեցնում, ամեն ինչ պարզ է տեսողաբար կամ զրույցից ելնելով։ Առցանց եղանակով տաքսի պատվիրելիս վարորդի ազգությունը կամ քաղաքացիությունը չի նշվում, միայն անունը, որը կարող է որպես հուշում ծառայել հաճախորդի համար։ Սակայն, եթե դուք բաց եք թողել այդ հուշումը, ավտոմեքենան, որին դուք կհասնեք, կարող է անակնկալ պարունակել՝ ի դեմս վարորդի, որը ձեզ համար հասանելի լեզուներից ոչ մի բառ չի հասկանում։ Սովորաբար, նման օտարերկրյա վարորդները կողմնորոշվում են նավիգատորի տվյալներով, որոնք հաճախ հեռու են իրականությունից, իսկ հաղորդակցման լեզվի բացակայությունը լրացուցիչ դժվարությունների է հանգեցնում։

Անշուշտ, զուտ մարդկայնորեն կարելի է միայն համակրել այն մարդկանց, որոնք ստիպված են աշխատանք փնտրելու իրենց հարազատ օջախից հեռու երկրում։ Բայց ի՞նչ պետք է անեն, օրինակ, տարեց մարդիկ, երբ պատահաբար հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ սովորական ուղևորությունը սպառնում է վերածվել նվազ հաճելի  արկածախնդրության։