ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները կհամաձայնեն առաջիկա տասը տարիների ընթացքում պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։ Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Վեց շաբաթից սպասվում է [ՆԱՏՕ-ի] գագաթնաժողով, որի ժամանակ ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամների [պաշտպանական ծախսերը] կկազմեն [ՀՆԱ-ի] 2%-ը կամ նույնիսկ ավելի բարձր։ Ավելի կարևոր է, որ նրանցից շատերը կգերազանցեն 4%-ը, և բոլորը կհամաձայնեն հաջորդ տասը տարիների ընթացքում այն հասցնել 5%-ի»,-նշել է պետքարտուղարը:

Ավելի վաղ՝ հինգշաբթի, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը դեմ էր արտահայտվել պաշտպանության ծախսերի ՀՆԱ-ի 5%-ի սահմանմանը։ Նրա կարծիքով, վերջին հաշվով կարելի է խոսել 3% կամ ավելիի մասին։