Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատն ընդունել է այսպես կոչված ակտիվ կիբերպաշտպանության մասին օրենք, որը կառավարությանը իրավունք է տալիս վերահսկել հաղորդակցության միջոցները և նույնիսկ խաղաղ ժամանակ պատասխան հարվածներ հասցնել վնասաբեր սերվերներին։ Քվեարկությունը հեռարձակվել է Վերին պալատի կայքում։
Փաստաթուղթը միաժամանակ պարտավորեցնում է էներգետիկայի, տրանսպորտի և այլ կարևոր ընկերությունների վարչակազմերին անհապաղ տեղեկացնել իշխանություններին հաքերային հարձակումների ցանկացած փորձի մասին։ Այն նախատեսում է կիբերանվտանգության ուժերի ստեղծում, որոնում կընդգրկվեն ոստիկանության և բանակի ներկայացուցիչները։ Նրանք պատասխանատու կլինեն հաքերային հարձակումների փորձերն ակտիվորեն կանխելու և պետական մարմինների, մասնավոր կորպորացիաների և ենթակառուցվածքային հաստատությունների գործունեության նկատմամբ գաղտնի վերահսկողություն հաստատելու համար։
Ընդդիմության պահանջով փաստաթղթի տեքստում ներառվել է դրույթ՝ մասնավոր նամակագրության գաղտնիության մասին սահմանադրական դրույթի խստիվ պահպանման վերաբերյալ։





























