ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, հայտնում է «Մայակ» ռադիոկայանը։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ի երեկոյան։ Հակահետախուզության ներկայացուցիչների խոսքով, ավտոմեքենան բախվել է տաքսիին։ Տաքսու վարորդը եւ երկու ոստիկան վնասվածքներ են ստացել։
Վթարի արդյունքում Բայդենը չի վնասվել, նրա մեքենան միջադեպից հետո շարունակել է իր ճանապարհը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։


























