ԱՄՆ Սենատը հաստատել է Չարլզ Քուշների թեկնածությունը Ֆրանսիայում և Մոնակոյում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հաղորդում է ABC News-ը։
Քուշներին թեկնածությանը կողմ է քվերակել 51 սենատոր, 45-ը դեմ են քվերակել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերին հայտարարել էր Քուշներին այդ պաշտոնում առաջադրելու իր մտադրության մասին՝ Truth Social կայքում հրապարակված հայտարարության մեջ նրան անվանելով «հիանալի բիզնես առաջնորդ, բարերար և գործարք կնքող, որը կլինի մեր երկրի և նրա շահերի ներկայացման ուժեղ պաշտպան»։
Քուշները ներում է ստացել Թրամփի կողմից իր առաջին ժամկետի ընթացքում՝ դաշնային հարկերից խուսափելու և FEC կանոնակարգերը խախտելու համար։ 2005 թվականին Քուշները մեղավոր էր ճանաչվել 18 մեղադրանքներով և դատապարտվել երկու տարվա ազատազրկման։
Չարլզ Քուշները ԱՄՆ նախագահ Իվանկա Թրամփի ավագ դստեր սկեսրայրն է և Ջարեդ Քուշների հայրը։





























