Երեւանում, հունվարի 6-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Լեոյի փողոցում գտնվող ինտերնետային ակումբից բերման են ենթարկել 21-ամյա Գեւորգ Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերին Շինարարների փողոցում գտնվող բենզալցակայանում, ատրճանակի նմանվող զենքի սպառնալիքով լցակայանի աշխատակցից հափշտակել է 7.000 դրամ եւ դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:




























