Հունվարի 5-ին Սեւան քաղաքում հրազենով սպանության փորձ կատարողը կալանավորվել է:
Նշենք, որ այդ օրը, ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Վիգեն Մ.-ն:
Պարզվել էր, որ հունվարի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սեւան քաղաքի տներից մեկում Վիգեն Մ.-ին հրազենային վնասվածքը պատճառել է 40-ամյա Յուրիկ Մուրադյանը:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ եւ Մուրադյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձ) 1-ին մասի եւ 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Սեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 7-ին, ժամը 22.55-ին, Յուրիկ Մուրադյանը ներկայացել է ոստիկանություն, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք ինքնաշեն թմբուկավոր ատրճանակը` առանց փամփուշտների:
Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Յուրիկ Մուրադյանը կալանավորված է:




























