Ֆրանսիայի իրավապահ մարմինները կանխել են Փարիզից հյուսիս գտնվող Բովե քաղաքի դպրոցներից մեկում զանգվածային սպանությունների հնարավոր դեպքը։ Ինչպես հայտնում է «Վեստին», նախօրեի առավոտյան հրացանով զինված 13-ամյա անչափահասը գնացել է դպրոց՝ հաշվեհարդար տեսնելու իր ուսուցիչների հետ։

Աղմուկը բարձրացրել են ծնողները, երբ նկատել են զենքի բացակայությունը։ Անչափահասին բռնել են այն պահին, երբ նա մոտենալիս է եղել դպրոցին։ Դպրոց մտնել նրան այդպես էլ չի հաջողվել։ Քննիչի հետ զրույցում տղան խոստովանել է, որ փորձ է արել զանգվածային սպանություններ իրականացնել։ Թե որքա՞ն մարդու է նախատեսել սպանել տղան, չի հայտնվում։ Պարզվել է նաեւ, որ նա իր բլոգում գրել է. «Սա իմ կյանքի վերջին օրն է»,- գրում է Lenta.ru-ն։