ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Քաթարից ընդունել է նախագահ Դոնալդ Թրամփի նվերը՝ Boeing 747 ինքնաթիռը, որը նա ստացել է ռազմաօդային ուժերի թիվ մեկ ինքնաթիռի կարգավիճակում օգտագործելու համար, հաղորդում է Associated Press-ը՝ վայակոչելով Պենտագոնին։
Պաշտպանության նախարարությունը «կաշխատի ապահովել, որ ինքնաթիռում ձեռնարկվեն պատշաճ անվտանգության միջոցառումներ», որպեսզի այն անվտանգ լինի ԱՄՆ նախագահի համար, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փառնելը։
Նա հավելել է, որ ինքնաթիռն ընդունվել է «բոլոր դաշնային կանոններին և կարգադրություններին համապատասխան»։
Հիշեցնենք, որ «թռչող պալատի» մասին, որը Կատարը որոշեց նվիրել ԱՄՆ նախագահին, հայտնի դարձավ դեռևս Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի շրջագայությունից առաջ։
Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանին պարզաբանել է, որ Boeing 747-8 ինքնաթիռի նախատեսված փոխանցումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գործարք կլինի, այլ ոչ թե նվեր։
Ալ Թանին նշել է, որ ինքնաթիռի փոխանցումը «կառավարությունների միջև գործարք» էր և ոչ թե թագավորական ընտանիքի անձնական նվեր։ Կատարցի քաղաքական գործչի հայտարարությունը հնչում է Դոհայի՝ անօրինական լոբբիստական եղանակներ կիրառելու մեղադրանքների ֆոնին։
Թրամփը զննել է ինքնաթիռը 2025 թվականի փետրվարին, երբ այն վայրէջք է կատարել Ուեսթ Փալմ Բիչի օդանավակայանում։ Ինքնաթիռն իսկական «թռչող պալատ» է։ Ակնկալվում է, որ այն նոր նախագահական ինքնաթիռի դեր կխաղա։
Մայիսի 14-ին՝ Թրամփի Կատար պաշտոնական այցի ժամանակ, Միացյալ Նահանգներն արաբական պետության հետ կնքել է ավելի քան 243 միլիարդ դոլարի գործարքներ, ներառյալ՝ Qatar Airways-ին 210 Boeing ինքնաթիռների և GE Aerospace շարժիչների վաճառքը։ Boeing-ի համար գործարքը նշանավորել է նրա շուկայական դիրքի կտրուկ բարելավում, երբ պատվերները նվազել էին 60%-ով՝ Ալյասկայի ինքնաթիռի դիտանցքին առնչվող միջադեպի և զանգվազային գործադուլների պատճառով։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ինքնաթիռը նվեր է իրեն և խոստացել էր, որ իր նախագահության ավարտին այն կփոխանցվի ԱՄՆ ռազմաօդային ուժերին։





























