Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ, Երեւանի անհատական ջեռուցման համակարգ չունեցող թվով 20 դպրոցների 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը երկարաձգվել է մինչեւ  2012 թվականի հունվարի 20-ը , իսկ  1-ին եւ 2-րդ դասարանցիներինը՝  մինչեւ փետրվարի 3-ը ներառյալ։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ կարգադրությունն արվել է հիմք  ընդունելով ԿԳ նախարարի 28.12.2011թ. Երեւանի քաղաքապետին ուղղած շրջաբերական գրությունը, 16.05.2011թ. «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» հրամանը եւ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝  09.01.2012թ զեկուցագիրը:

Նույն կարգադրությամբ ջեռուցման համակարգ ունեցող դպրոցներում  2-րդ կիսամյակի դասերը  1-ին եւ 2-րդ դասարաններում կսկսվեն հունվարի 23-ից, իսկ 3-12-րդ դասարաններում՝ հունվարի 9-ից: