Բեռլինը ցնցված է Թրամփի որոշումից, որով արգելվում է օտարերկրացիների ուսուցանումը Հարվարդի համալսարանում, որտեղ այժմ սովորում են հարյուրավոր գերմանացիներ, տեղեկացրել է DW-ն։
Գերմանիայի կառավարությունը ԱՄՆ նախագահի վարչակազմի գործողություններն անվանել է «ակադեմիական ազատության» եւ «հենց դեմոկրատիայի» սահմանափակում։
Թրամփի որոշումը վերաբերում է Գերմանիայի քաղաքացի ուսանողների «եռանիշ թվի», նշել են երկրի ԱԳՆ-ում՝ իրավիճակն «անհետաձգելի» անվանելով։ Գերատեսչությունում ընդգծել են, որ գիտական փոխանակումը եւ հետազոտությունների ազատությունը իրավական պետության սյուներն են։
Մայիսի 22-ին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ Հարվարդի համալսարանում այլեւս չի թույլատրվում ընդունել նոր ուսանողներ արտասահմանից։
Արդեն սովորող օտարերկրացիները պետք է տեղափոխվեն այլ ուսումնական հաստատություններ, այլապես կկորցնեն ԱՄՆ-ում մնալու իրավունքը։ Օտարերկրացրի ուսանողների ընդունման արգելքը կարող է վերաբերել եւս 60 ամերիկյան բուհերի, որոնց Թրամփի կառավարությունը մեղադրում է «ձախ լիբերալ» գաղափարախոսության մեջ, նշել է Tagesschau-ն։





























