Այս դեպքն, անշուշտ, կմտնի պատմության մեջ որպես պարադոքսալ. փոքրիկ մերձավորարևելյան Քաթարի էմիրությունը աշխարհի ամենահզոր երկրին՝ ԱՄՆ-ին, առաջարկում է 400 մլն դոլար արժողությամբ անսովոր նվեր, հայտնում է Техкульт-ը։ Խոսքը նախկինում օգտագործված շքեղ «թռչող պալատ» Boeing 747-8-ի մասին է, որը նախկինում պատկանել է Քաթարի իշխող դինաստիային և որը պետք է ժամանակավորապես կատարի ԱՄՆ նախագահի «թիվ 1 օդանավի» գործառույթները։
Խնդիրն այն է, որ Air Force One նախագահական օդանավերի հիմնական մատակարարը՝ Boeing կոնցեռնը, դուրս է մնացել գրաֆիկից հնացած կառավարական ինքնաթիռների պարկի փոխարինման ծրագրով։ Պայմանագրի գինը 4,8 մլրդ դոլար է։ Ըստ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնումների հարցերով ներկայացուցիչ Դարլին Կոստելլոյի, նոր մեքենաների շահագործման հանձնումը կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան երկու տարի անց, իսկ հաշվի առնելով պատվիրատուի (ԱՄՆ կառավարության) բարձր պահանջները՝ նույնիսկ ավելի ուշ՝ 2029 թվականին։
Նախագահության իր նպատակը «Ամերիկան նորից մեծ դարձնելը» հռչակած Դոնալդ Թրամփը չի հրաժարվել այդքան թանկարժեք նվերից։ Սակայն այստեղ առանց խնդիրների չի անցել։ «Թիվ 1 օդանավը» շահագործման հանձնելու համար միայն շքեղությունը բավարար չէ։ Նվիրաբերված Boeing 747-8-ն անհրաժեշտ է համալրել կապի մի քանի համակարգերով, ներառյալ տիեզերականը, հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) միջոցներով, միջուկային հարվածների փոխանակման դեպքում էլեկտրամագնիսական իմպուլսից պաշտպանված էլեկտրոնիկայով, ինչպես նաև բժշկական հատվածով։
Այս բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի համար կպահանջվեն հարյուրավոր միլիոնավոր դոլարներ և առնվազն հինգ տարի։ Այդ ժամանակ Թրամփը կլքի իր պաշտոնը, իսկ Boeing-ը, վերջապես, ամբողջությամբ կթարմացնի Air Force One օդանավերի հնացած պարկը։