Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի այսպես կոչված «դատավարության» հերթական նիստը։ 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «դատավարության» ժամանակ ելույթ են ունեցել «տուժաները»։

Ըստ հաղորդագրության՝ «նիստի» սկզբում Ռուբեն Վարդանյանը դատարանից խնդրել է իր ընտանիքին տրամադրել «քրեական գործի վերաբերյալ» «մեղադրական եզրակացության» պատճենը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը պաշտպանել է նրա դիրքորոշումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։