Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) ավարտել է «Հետադարձ հաշվարկ Էրդողանի համար» անունը կրող մեկամսյա նախագծի շրջանակներում առաջին շաբաթվա ակցիաները, որոնց նպատակն է արթնացնել ԱՄՆ Կոնգրեսը, ԶԼՄ-ներին եւ վերջապես Սպիտակ տանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության մասին իրականությունը:

Առաջին շաբաթվա ակցիաներն ուղղված էին ԱՄՆ Սենատին: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այդ կապակցությամբ հայտնել է, թե «Հետադարձ հաշվարկ Էրդողանի համար» նախագիծը ողջ աշխարհի հայերին յուրահատուկ հնարավորություն է ընձեռում մասնակցել լայնամասշտաբ հրապարակային քարոզչությանը՝ մեծապես ուժեղացնելով մեր համայնքի հնարավորությունները: Այս կերպ մենք ուժգնացնում ենք բարոյական եւ քաղաքական ճնշումը՝ ստիպելով Հայաստանի կառավարությանը համապատասխան կեցվածք որդեգրել Ցեղասպանության փաստով":

Նշենք, որ երկրորդ շաբաթվա ակցիաներն ուղղված են ներկայացուցիչների պալատին: Դա ներառում է տարբեր նախաձեռնություններ, այդ թվում եւ Դարֆուրում (Սուդան) սեւամորթ բնակչության ցեղասպանության հարցը եւ ցանցի ներսում հայ համայնքի ներկայացուցիչների փոխգործակցությունը:

Նշենք, որ ANCA-ի նախաձեռնությունները նպատակ ունեն ոգեշնչել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 7-ին ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ ասելու, թե Ամերիկան ճանաչում է հայոց ցեղասպանությունը եւ բանաձեւ է ընդունելու: