Ռուսաստանյան խորհրդարանականները խնդրանքներ են ստանում՝ վերադարձնելու անձնագրերում ամուսնության և երեխաների մասին պարտադիր նշումները, որոնք 2021 թվականից դրվում են ըստ ցանկության, ТАСС-ին հայտնել է ՌԴ Պետդումայի ընտանիքի պաշտպանության, հայրության, մայրության և մանկության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Տատյանա Բուցկայան։
«Այդ մասին մեզ խնդրում են։ Ես կարծում եմ, որ դա տրամաբանական կլիներ», - ասել է խորհրդարանականը։
Բուցկայան նշել է, որ այժմ բոլոր տվյալները առավելագույնս փոխանցվում են էլեկտրոնային տեսքի, բայց քանի որ թղթային անձնագրերը պահպանվում են, ապա տեղեկատվությունը պետք է կրկնօրինակվի նաև այնտեղ։
«Մենք կշտամբանքի խոսքեր ենք լսել այն մասին, որ նախկինում ամեն ինչ հասկանալի էր, վերցնում ես մարդու անձնագիրը, այնտեղ նրա ամբողջ կյանքն է՝ ծնվել է, ամուսնացել է, ահա մեկ երեխա, երկրորդ երեխա։ Իսկ հիմա անձնագիրը դատարկ է, մատանեմատին մատանի չեն կրում։ Ի՞նչ մարդ է կանգնած քո առջև։ Այդ պատճառով ցանկություններ են եղել, որպեսզի, այնուամենայնիվ, անձնագրում կրկնօրինակվի այդ տեղեկատվությունը», - ասել է պատգամավորը։