Մենք չենք տատանվի հարվածել տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան բազաներին։ Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, հաղորդել է IRNA-ն։ Նրա խոսքով՝ ռազմական հակամարտության պարտադրման դեպքում հակառակ կողմի կորուստները անխուսափելիորեն ավելի մեծ կլինեն, ինչը կստիպի Միացյալ Նահանգներին լքել տարածաշրջանը։
«Անցած շաբաթ մենք հաջողությամբ փորձարկել ենք 2 տոննա քաշով մարտագլխիկ ունեցող հրթիռը»,- նշել է նա։





























