Սեպտեմբերին Ադրբեջանում կանցկացվեն զորավարժություններ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Պակիստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ։
Նշվել է, որ մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները քննարկել են զորավարժությունների ընթացքը, կազմակերպչական հարցերը եւ պատասխանել են հետաքրքրող հարցերին, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։




























