Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի աշխարհագրությունը նախատեսում է արտաքին քաղաքական կողմոնորոշիչների բազմազանություն: Ի պատասխան Անկարայի քաղաքական ուղու փոխոփության մասին քննադատությանը՝ նա հայտարարել է, թե «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը միշտ որոշվելու է երկրի ղեկավարության կողմից»: Հանդես գալով պլանա-բյուջետային հանձնաժողովի նիստում՝ Դավութօղլուն մատնանշել է Թուրքիայի գերակայությունների փոփոխության օրինաչափությունը:
«Թուրքիան միավեկտոր քաղաքականություն չի վարելու: Բանավեճը, թե Թուրքիան պետք է միայն մեկ ուղղությամբ կողմնորոշվի, նեղացնում են մեր հորիզոնը: Թուրքիային հետաքրքրում է ամեն ինչ, ինչ կատարվում է իր շուրջ: Մենք ձգում ենք լարը Ասիայի ուղղությամբ, սակայն չենք պատրաստվում հրաժարվել է ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու հեռանկարից»,- հայտնել է նա:
Խոսելով Կիպրոսի խնդրի մասին, Դավութօղլուն հայտարարել է, թե Անկարայի կողմից զիջումների մասին խոսք լինել չի կարող: Իսկ Իրանի ատոմային ծրագրի մասին էլ ասել է. «Մենք չենք ցանկանում տարածաշրջանում ռազմական տրամադրությունների աճ: Խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների մշակումը յուրաքանչյուր երկրի իրավունքն է: Թուրքիան միշտ հանդես է եկել միջուկային զենքի դեմ»:




























