Կաբարդինո-Բալկարիայի Չերեքսկի շրջանում գտնվող Աուշիգերյան ՀԷԿ-ում ահաբեկչություն է կանխվել։

Երկրի իրավապահ մարմինների տվյալներով, հրազենի մեծ պաշարով գաղտնարանը հայտնաբերվել է ՀԷԿ-ից 200մ հեռավորության վրա։

Այսպիսով, հանրապետության ՆԳՆ տվյալներով, երկրի էլեկտրաէներգիայի շուրջ 20 տոկոս պահանջարկն ապահովող Աուշիգերյան ՀԷԿ-ում նախապատրաստվող ահաբեկչական ակտը կանխվել է։

Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», այսօր՝ նոյեմբերի 18-ին, Կաբարդինո-Բալկարիայի Զոլսկի եւ Պրոխլադնենսկի շրջաններում ահաբեկիչները փորձել են կտրել էլեկրահաղորդման գծերը։

Դեպքի առնչությամբ ուժեղացված ռեժիմով է աշխատում տեղի ոստիկանությունը։