2011 թվականին ինտերնետային լրատվամիջոցների հաղթարշավի տարի էր, ինչպես եւ կանխատեսվում էր: Այդ մասին այսօր` հունվարի 13-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով լրագրողների համար կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ:
Ըստ վարչապետի, էլեկտրոնային լրատվամիջոցների զարգացումը պայմանավորված է հիմնականում ինտերնետի հասանելիության աճով: Մասնավորապես, Հայաստանում ինտենետից այս պահին օգտվում է 400 հազար մարդ, որը 2,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ըստ Տիգրան Սարգսյանի` Հայաստանի երիտասարդության 92 տոկոսն ունի համակարգիչ, իսկ համակարգիչ ունեցողների 95 տոկոսը միացված է ինտերնետին:




























