Այսօր` հունվարի 14-ի ժամը 08.30-ի դրությամբ, Հայաստանի բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեւանի սպասարկման տարածքում ճանապարհները բաց են, տեղ-տեղ մերկասառույց է. աշխատում է տեխնիկա Սեւան-Երեւան, Սեւան-Գավառ, Սեւան-ճամբարակ եւ Սեւան-Դիլիջան ուղղություններով: