Վրաստանի արտգործնախարար Գրիգոր Վաշաձեն սկսել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը։ Նրա խոսքով, դրա համար հարկ է լրացնել «մի կույտ փաստաթղթեր եւ մի ճամպրուկ անկետաներ»։
«Ես ռուսական անձնագիրը հետ եմ վերադարձրել առանց զղջման»,-ասել է Վրաստանի արտգործնախարարության ղեկավարը՝ հավելելով, որ անձնագիրը «գործիք» էր , ինչ որ բանում օգնում էր, սակայն ներկայումս այդ ֆունկցիան չի կատարում։
Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարարը դիմել էր Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով իրեն զրկել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից, որն նա ուներ Վրաստանի քաղաքացիության հետ մեկտեղ։




























