Քիչ առաջ Վանաձորի Հայքի հրապարակում մենարկեց «Փրկենք Թեղուտը» կարգախոսով ակցիան, որին մասնակցում են Վանաձորից, ինչպես նաեւ Երեւանից ժամանած շուրջ 200 մասնակից: Երիտասարդները հանդես եկան Թեղուտը փրկելուն ուղղված կոչերով, երգեցին Թեղուտի փրկության երգը: Ակցիայի մասնակիցներին է միացել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Բնապահպան ակտիվիստներն այս պահին ուղեւորվում են Թեղուտ: News.am-ի Լոռու մարզի թղթակիցը հետեւում է ակցիային, եւ պարբերաբար կտեղեկեցնի:





Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























