«Հայ ազգային կոնգրեսը չի թուլացրել իր պայքարը, եւ մեր գործողություններում նահանջ չի արձանագրվել»,-նոյեմբերի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ը շարունակում է իր ակտիվ գործողությունները: Որպես ասվածի վկայություն՝ Ա. Մանուկյանը նշեց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին եւ մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներին ցուցաբերվող իրենց աջակցությունը, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պարբերական հանդիպումները բնակչության հետ եւ ակտիվ խորհրդաժողովները։ «Եթե հավաքներ եւ ցույցեր չեն կազմակերպվում, դա դեռեւս չի նշանակում, թե ՀԱԿ-ը պասիվ է»,- եզրափակեց նա։
Արամ Մանուկյան. Հայ ազգային կոնգրեսը չի թուլացրել իր պայքարը
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























