Այս շաբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ՝ Բաքուն և Երևանը պատրաստ են հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Վաշինգտոնում Կովկասի հարցերով լրագրող Ալեքս Ռաֆօղլուն՝ հղում անելով բազմաթիվ աղբյուրների։ Այդ տեղեկատվությունը հայտնում են նաև ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրա խոսքով՝ ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սպիտակ տանը ընդունել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։