Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով մեկնելու է Յալթա` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը եւ պաշտոնատար այլ անձինք: