Կոպենհագենի և Քեմբրիջի համալսարանների գիտնականների մի խումբ, ուսումնասիրելով հինավուրց ԴՆԹ-ն, պարզել է, որ մարդկանց անցումը անասնապահությանը և քոչվորական կենսակերպին նպաստել է մարդկանց և ընտանի կենդանիների միջև շփման միջոցով առաջին զանգվածային վարակների ի հայտ գալուն։

Խումբը վերլուծել է հազարավոր տարիներ առաջ Եվրասիայում ապրած մարդկանց մնացորդները։ Նրանց ատամներից և ոսկրային տարրերից գիտնականներն առանձնացրել են 214 հայտնի մանրէների, վիրուսների և մակաբույծների ԴՆԹ-ն։ Դա օգնել է հետևել, թե ինչպես է փոխվել մարդկանց համար վտանգավոր միկրոօրգանիզմների սպեկտրը տարբեր դարաշրջաններում։

Մասնագետները եզրակացրել են, որ որսորդությունից և հավաքչությունից անասնապահությանն անցումը զգալիորեն փոխել է մարդկանց կենսակերպը։ Նրանք սկսել են հավաքվել խոշոր բնակավայրերում և շատ ժամանակ են անցկացրել կենդանիների հետ սերտ շփման մեջ, ինչը դարձել է բարենպաստ միջավայր անասուններից մարդկանց հիվանդությունների փոխանցման համար։

Գործընթացում կարևոր դեր է խաղացել տափաստանային քոչվորների միգրացիան, որոնք անցել են զգալի հեռավորություններ՝ տարածելով հարուցիչներ տարածաշրջանների միջև։ Այնուհետև մարդկությունը բախվել է առաջին համաճարակներին, որոնք սկսել են մեծ տարածքներ ընդգրկել։

Այս վերլուծությունը վերաբերում էր միայն Եվրասիային, սակայն, ամեայն հավանականությամբ, իրավիճակը նմանապես զարգացել է նաև այլ մայրցամաքներում։