Ինչու հայ ազգը մերժեց այսպես կոչված «Արցախյան հարցի լուծման փոխզիջումային» տարբերակը, որի ջատագովներն էին հանդիսանում Լեւոն Տեր-Պետրոսյանը ու իր թիմակիցները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
նա, մասնավորապես, նշել է. «Ուրեմն Արցախյան հարցի իրական փոխզիջումային տարբերակը հեռավոր 1923 թվականին գտել էր Մոսկվան, Ադրբեջանի կազմում ստեղծելով հայերի համար ավտոնոմ մարզ, ու հայերին էլ տալով բազմաթիվ լծակներ այդ երկրում (ինչի արդյունքում օրինակ Սովետական Ադրբեջանի ղեկավարներից երկուսը հայ էին), ու այդ ամենը ցեմենտելով երկու ազգերին իրար կապող բազմաթիվ հրապարակային ու ոչ հրապարակային գործողություններով, որի արդյունքում էլ կարելի է ասել երկու ժողովուրդները քիրվայացել էին։
Այդ ամեն ինչը փլուզվեց 1988 թվականին, այդ թվում եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող Ղարաբաղ Կոմիտեի գործունեության արդյունքում, որոնք ներշնչեցին հայ ազգին որ հարցի լուծումը դա Միացումն է, այսինքն Ղարաբաղի միացումը Հայաստանին։ Արդյունքում հայերը Ադրբեջանում կորցրեցին իրենց բոլոր գերիշխող դիրքերը, կես միլիոն հայ դարձավ փախստական, հայերը դուրս եկան ոչ միայն Բաքվից ու Ադրբեջանի մնացած խոշորագույն քաղաքներից, այլեը ողջ Դաշտային Արցախից, Քուռի աջ ափի արեալից, որտեղ բնակվել էին հազարամյակներ, անցան դաժանագույն պատերազմի միջոցով, սովի, զրկանքների, մթի ու ցրտի, կրեցին հաղթանակ։
Ու մեկ էլ իրենց ասվում է, որ միացում չի լինելու, աշխարհը Արցախի անկախությունը չի ճանաչելու, ու հարցի լավագույն լուծումը, այսպես կոչված, փոխզիջումային տարբերակն է ու երկու ազգերի նորից քիրվա դառնալը։ Այսինքն այդքան զրկանքների ու մաքառումներւց հետո ազգին դեմ էր տրվում մի տարբերակ, որը բոլոր առումներով շատ ավելի վատ էր այն ամենից, ինչը հայերը ողջ ծավալով ունեին Ադրբեջանում մինչեւ 1988 թվականը։
Դե բա հանուն ինչի՞ էին այդ զրկանքները ու մաքառումները, որպեսզի ղարաբաղյան շարժման ալիքով մի խումբ կարողանա վերցնե՞լ իշխանությունը, ու հետո մտածի, թե ոնց ողջ գործընթացը հետողորմյա անի, երբ արդեն երկու ազգերը դառել են ոխերիմ թշնամիներ։
Հիմա պար՞զ ա, թե ինչու հայ ազգը չընդունեց այդ այսպես կոչված փոխզիջումները։ Թե չէ շատերը, այս պարզագույն բանը համառորեն չեն ցանկանում ընկալել...»։





























