«Էրգենեկոնի» գործի հետաքննության ընթացքում Թուրքիայի մի քաղաքացի է բացահայտվե՝ Ֆաթիմա Չենգիզ անունով, որն ավելի վաղ հավաքագրվել էր թուրքական զինուժի (TSK) կողմից, հաղորդում է Today’s Zaman-ը:

Պարբերականը նշում է, որ այդ կնոջ խնդիրն էր մանրամասն տեղեկություններ հավաքել Թուրքիայի էթնիկ հայերի մասին: Ցանկը ներառում էր երկրի հայ համայնքի երկլեզու Agos թերթի բաժանորդներին, որի խմբագիր Հրատն Դինքը սպանվել էր թուրք ազգայնականների կողմից: Բացի այդ, ցանկում հայկական կազմակերպությունների եւ եկեղեցիների անդամների անուններն էին, մարդիկ, որոնք որակվել են «ակտիվ» կամ «ոչ ակտիվ»։ Ցանկում նաեւ Agos-ի հաշվեկշիռը կա:

Չենգիզը հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ ազգային ոստիկանության հատուկ օպերացիաների բաժնի ղեկավարի տեղակալ Իբրահիմ Սահինին տեղեկություններ էր տրամադրել S-1 եւ S-2 խմբերի ստեղծման մասին, որոնց նպատակն էր սպանել Թուրքիայի հայ համայնքի մտավորական առաջնորդներին:

Հարկ է նշել, որ Չենգիզի ցուցակը ներառում էր ակադեմիկոսների, գրողների եւ լրագրողների, որոնք մասնակցել են «Հայերն Օսմանյան կայսրությունում նրա մայրամուտի ժամանակ. Գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցեր» խորհրդաժողովին: Խորհրդաժողովը, որտեղ բաց քննարկում է ընթացել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների մասին, կայացել է Ստամբուլի Bilgi համալսարանում 2005թ.-ին:

Թերթը նշում է, որ Չենգիզի ցուցակը, ով նաեւ հայտնի է Ասենա Օզթյուրք անունով, ներառում էր նաեւ բազմաթիվ ճանաչված թուրք գործիչների: Նրանց շարքում են պրոֆեսոր Հալիլ Բեքթայը, որ հրապարակային հայտարարել էր Հայոց ցեղասպանության մասին, «թաքնված հայ» Քազիմ Աքինչին, ով Հրանտ Դինքի սպանությունից հետ դատարան էր դիմել՝ իրեն թույլ տալու փոխել կրոնը, եւ ուրիշ բազմաթիվ ճանաչված թուրքեր: Հետաքննությունը բացահայտել է նաեւ շնորհանդեսային մի ծրագիր, որտեղ եղել են Իբահիմ Սահինի, TSK-ի հատուկ գործողությունների նախկին սպա Կորկուտ Էկենի եւ թուրքական բանակի նախկին գերագույն հրամանատար Յաշար Բյուքանըթի անունները: Նրանց անունների կողքին «ամեն ինչ երկրի համար» մակագրությունն էր, որ գրված էր արյունով: