Միացյալ նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով խումբը համալրվել է նոր կոնգրեսականներով՝ հասնելով 148-ի:

Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ՝ խմբին անդամագրվել են հանրապետական Զակ Ուոմպան ու դեմոկրատ Քրիս Մերֆին:

Նշենք, որ Մերֆին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսին ներկայացված բանաձեւի համահեղինակներից մեկն է: Քրիս Ումպան Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի անդամ է:

ԱՀՀ-ն նշել է, թե Ուոմպայի անդամակցումը հայամետ խմբին հատկապես կարեւոր է Հայաստանին տրվող հատկացումների մասով:

«Ամերիկայի հայկական համագումարի ջանքերը շարունակում են իրենց պտուղները տալ: Մենք կոնգրեսմեններ Մերֆիի եւ Ուոմպայի հետ հետագա համագործակցության հույս ունենք՝ հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման առումով»,- նշել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: