Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։ Այս մասին հայտնում է պատրիարքարանի կայքէջը։

Նոյեմբերի 19-ի առավոտյան Անկարայում Ֆրանսիայի դեսպան Բեռնար Էմիեն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան եւ հանդիպել պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ՝ արք. Արամ Աթեշյանի հետ։

Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ այցելության նպատակն է մոտիկից ծանոթանալ հայ համայնքի կենցաղին, նրա ներկային եւ անցյալին։

Արք. Արամ Աթեշյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ այցելության համար եւ ներկայացրել համայնքի անցյալի եւ ներկայի մասին։