Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ ակտիվի առջեւ ուեցած ելույթը «Հայաստանում գաղտնի, դեդեկտիվ վիճակ չի ստեղծել»:

«Եթե ինչ որ բան ունենար ասելու, Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի կհայտարարեր»,- նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Գալուստ Սահակյանը՝ հավելելով, թե չի կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ներգործություն կունենա քաղաքական պրոցեսների վրա:

«Մենք ուղղակի համագործակցության կողմնակից ենք: „Էստի համեցեք“ տարբերակը մեզ հոգեհարազատ չէ»,- հայտարարել է հանրապետական պատգամավորը:

Գալուստ Սահակյանը, նաեւ ողջունել է վարչական դատարանի որոշումը` Նիկոլ Փաշինյանին 5 տարվա բնակության տեղեկանք տալու մասին:

Հիշեցնենք որ նոյեմբերի 11-ի իր ելույթում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնել էր, թե պետք չէ ամեն ինչի մեղքը բարդել Սերժ Սարգսյանի վրա, քանի որ նա ծանր ժառանգություն է ստացել Ռոբերտ Քոչարյանից: