Անհայտ անձինք կտրել են մետաղալարե ցանկապատը և թափանցել Անգլիայի հարավ-արևմուտյան Լարկհիլ կոմսությսն Ուիլթշիր քաղաքում տեղակայված բրիտանական բանակի ռազմաբազա՝ վառելիք գողանալու համար։ Գողության մասին հաղորդել է The Times-ը՝ վկայակոչելով Թագավորական բանակի ներկայացուցչի հայտարարությանը։
«Կարող ենք հաստատել շաբաթ օրը՝ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Լարկհիլում անվտանգության խախտումը։ Կտրվել է մետաղալարե ցանկապատ, և վառելիքը գողացվել է քաղաքացիական կապալառուին պատկանող ցիստեռնից։ Թագավորական ռազմական ոստիկանությունը և Ուիլթշիրի ոստիկանությունը տեղեկացվել են։ Այլ վնասներ կամ գողության դեպքեր չեն հայտնաբերվել»,- ասել է նա։
Պաղեստինամետ Palestine Action շարժման ակտիվիստները հունիսի 20-ին ներխուժել են Անգլիայի հարավի Օքսֆորդշիր կոմսության Բրայզ Նորթըն ռազմաօդային բազա և վնասել Մեծ Բրիտանիայի երկու Voyager վառելիք լիցքավորող ինքնաթիռները։ Շարժման ներկայացուցիչները պարզաբանել են իրենց գործողությունները՝ հայտարարելով, որ Լոնդոնը «մասնակցում է Գազայի ցեղասպանությանը և Մերձավոր Արևելքում ռազմական հանցագործություններին», քանի որ «շարունակում է ռազմական բեռներ ուղարկել, անկլավի վրայով հետախուզական ինքնաթիռներ թռցնել և ամերիկյան և իսրայելական կործանիչներ լիցքավորել»։





























