Վրաստանի դատախազությունը հայտնել է Թբիլիսիի մի բնակչի ձերբակալության մասին, ով ինտիմ լուսանկարներով շանտաժի էր ենթարկում իր ծանոթներին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։
Զոհերից մեկը անչափահաս է։ Հետաքննիչների պնդմամբ՝ մեղադրյալը անօրինական կերպով պահպանել է իրեն Instagram-ի հաղորդագրությունների միջոցով ուղարկված ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերը։
Դատախազությունը չի նշել զոհերի ընդհանուր թիվը՝ նշելով միայն, որ նրա բջջային հեռախոսում հայտնաբերվել են անձնական տեղեկություններ պարունակող տասնյակ ֆայլեր։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով՝ անձնական գաղտնիքների ապօրինի ձեռքբերում, պահպանում և տարածում: Այս հանցագործությունը պատժվում է մինչև յոթ տարի ազատազրկմամբ:




























