Լոս Անջելեսում երդվյալ ատենակալները ամերիկյան Johnson & Johnson (J&J) դեղագործական կորպորացիային պարտավորեցրել են 966 միլիոն դոլար վճարել 2021 թվականին ներքին օրգանների քաղցկեղից մահացած կնոջ ընտանիքին։ Ենթադրվում է, որ հիվանդությունն առաջացել է Johnson & Johnson-ի տալկի հիմքով արտադրանքից, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով լսումներին մասնակցած փաստաբաններին։

«Հուսով ենք, որ Johnson & Johnson-ը վերջապես կստանձնի այդ անիմաստ մահերի պատասխանատվությունը»,- հայտարարել է զոհվածի ընտանիքի ներկայացուցիչ փաստաբան Թրեյ Բրանամը։

Johnson & Johnson-ի իրավաբանական բաժնի փոխնախագահ Էրիկ Հաասը, իր հերթին, դատարանի որոշումը հակասահմանադրական է որակել և հայտարարել, որ կորպորացիան անմիջապես կբողոքարկի այն։

2022 թվականին հաղորդվել է, որ Johnson & Johnson-ը 2023 թվականից սկսած կդադարեցնի տալկի հիմքով մանկական փոշու համաշխարհային վաճառքը։ Ընկերությունը դա անվանել է «առևտրային որոշում», որն ընունվվել է երկարաժամկետ աճի համար։ Ավելի վաղ արտասահմանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ 2014 թվականից սկսած՝ Johnson & Johnson-ի նկատմամբ սպառողները դատական ​​ հայցեր են ներկայացրել, պնդելով, որ ընկերության՝ տալկի հիմքով արտադրանքի երկարատև օգտագործումը քաղցկեղի պատճառ է դարձել։ Դատական ​​հայցերում ընկերությունը մեղադրվում էր իր արտադրանքի առողջական ռիսկերը թաքցնելու և նվազեցնելու մեջ, իսկ դժգոհ սպառողները փոխհատուցում էին պահանջում։