Նուբարաշենի աղբավայրում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները շարունակում են ծխալ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։

Աղբավայրում այս պահի դրությամբ 20 միավոր տեխնիկա է աշխատում։

«Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են։ Քանի որ հրդեհը մեծ ծավալի էր, այժմ բեռնատարներով հողը տանում են աղբավայր, որ ծխացող օջախները ծածկեն, ծուխը վերացնեն»,-ասացին Երևանի քաղաքապետարանից։

Նշենք, որ Երեւանն այժմ ծխի մեջ է։