Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 06։19-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղի վերջնամասում ավտոմեքենա է այրվում: Այս մասին NEWS.am–ին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:53-ին, մարվել՝ 07:01-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։